Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները շարունակում են բողոքի ակցիաները


Նաիրիտցիների ցույցը Կառավարության շենքի մոտ, 20-ը փետրվարի, 2015թ.

Նաիրիտցիների ցույցը Կառավարության շենքի մոտ, 20-ը փետրվարի, 2015թ.

«Վարչապետ», «պատասխան», «պարտքի մարում» կոչերով նաիրիտցիներն այսօր կրկին Կառավարության շենքի մոտ էին՝ պահանջելով իրենց աշխատավարձերը վճարելու ժամանակացույց նշել:

Նաիրիտցիները փոխանցեցին, որ դեռ անցած ամիս իրենց Կառավարությունից խոստացել էին փետրվարի 25-ից հետո պատասխան տալ, սակայն մինչ օրս պատասխան չկա։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից ցուցարարներին ասացին, որ հարցին տիրապետում է նախարար Երվանդ Զախարյանը, ով աշխատանքի կվերադառնա միայն ուրբաթ օրը։

«Նաիրիտ»-ի աշխատողներն այս պահին երթով գնում են նախագահի նստավայր։ Նրանք ասացին՝ եթե մի քանի օր էլ իրենց պահանջները չկատարվեն, ապա կդիմեն ծայրահեղ քայլերի․ բողոքի ցույցը կփոխարինեն նստացույցերով և հացադուլով։

Ռուզան Գիշյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG