Մատչելիության հղումներ

Մեկնարկել են ռուսական ռազմաբազայի հրետանավորների զորավարժությունները


Չորեքշաբթի բարձրալեռնային «Ալագյազ» ուսումնամարզական համալիրում մեկնարկել են ռուսական 102-րդ ռազմաբազայի շուրջ 400 հրետանավորների դաշտային վարժանքները։ Այս մասին հայտնում է Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը:

Ուսումնական զինավարժությունը կավարտվի մարտի վերջին։ Ուսումնական մեկ օրվա տևողությունը կկազմի 10 ժամ, որի 50 տոկոսը կանցկացվի գիշերը։

«Զինավարժության ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի ռազմի դաշտում և դիրքերում հրամանատարական կազմի՝ որոշումների կայացման բոլոր աստիճանների ուսուցմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG