Մատչելիության հղումներ

Երևանում հնարավոր կլինի տոմսեր գնել Ռուսաստանում գնացքով երթևեկելու համար


«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և Ուղևորափոխադրումների ֆեդերալ ընկերության միջև համաձայնագիր է ստորագրվել, որով հնարավոր է դառնում Երևանում տերմինալների միջոցով գնել տոմսեր Ռուսաստանում գնացքով երթևեկելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` համապատասխան համաձայնագիրը ստորագրվել էՀամագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի ուղևորափոխադրումների հարցերով հանձնաժողովի 15-րդ նիստի ընթացքում, որին մասնակցել են Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Լատվիայի, Մոդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Էստոնիայի երկաթուղային վարչության ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG