Մատչելիության հղումներ

Ադրբեջանում վեց մարդ է ձերբակալվել ահաբեկչություններ ծրագրելու կասկածանքով


Ադրբեջանում վեց մարդ է ձերբակալվել երկրի տարածքում ահաբեկչական գործողություններ պլանավորելու կասկածանքով:

Այսօր Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հաղորդել է, որ հակաահաբեկչական գործողության արդյունքում ձերբակալված վեց անձինք կասկածվում են ահաբեկչական խումբ կազմակերպելու մեջ՝ նպատակ ունենալով Ադրբեջանում իսլամական պետություն ստեղծել հիմնված շարիաթի օրենքների վրա:

Ըստ հաղորդագրության՝ կասկածյալները իրենց «էմիրներ» են հռչակել և ծրագրում էին ահաբեկչական խոշոր գործողություններ իրականացնել Ադրբեջանում:

Ադրբեջանի 9.5 միլիոն բնակչության մեծամասնությունը շիա մահմեդականներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG