Մատչելիության հղումներ

ՊՆ-ում տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը


Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության լրատվականի
Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության լրատվականի

Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ Պաշտպանության նախարարությունում անցկացվել է նախագահի կարգադրությամբ ձևավորված Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նիստին մասնակցել են ռազմավարական վերանայման գործընթացում ներգրավված պետական կառավարման բոլոր մարմինները` նախարարների տեղակալների և փորձագետների մակարդակով, ինչպես նաև Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաները:

«Ռազմավարական վերանայման 4-րդ փուլում միջանկյալ բնույթ կրող ընթացիկ հանդիպումը նպատակաուղղված էր Հայաստանի Զորային կառույցի մշակման գործում միջգերատեսչական փոխգործակցության հստակեցմանը և վերջնանպատակների, ուղիների ու միջոցների նախանշմանը», - ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանության նախարարը հատուկ կարևորել է հատկապես արդի ժամանակաշրջանում պաշտպանության ռազմավարական վերանայման ամբողջ գործընթացի նշանակությունը՝ նշելով, որ վերանայումն ընձեռում է Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում պետական կառավարման բոլոր մարմինների խնդիրները հստակեցնելու ու ներդաշնակեցնելու բացառիկ հնարավորություն:

Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը կիրականացվի մինչև 2015 թվականի վերջը և նպատակաուղղված կլինի Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության և անվտանգային դինամիկ համակարգի` մինչև 2020 թվականի հեռանկարային զարգացման ապահովմանը, ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG