Մատչելիության հղումներ

Փոխհրաձգություն «Նուբարաշեն» ՔԿՀ մերձակայքում. կա երեք զոհ


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը Երևանում, արխիվ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը Երևանում, արխիվ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մերձակայքում այսօր փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ կրակոցների մասին ահազանգը ստացել են ժամը 13.50-ի սահմաններում, և այս պահին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները դեպքի վայրում են:

Ոստիկանությունից նաև փոխանցեցին, որ կա մեկ զոհ, երկուսը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնից, մինչդեռ, «Ազատության»-ը փոխանցեցին, որ «վիրավորները հիվանդանոց են հասել արդեն մահացած»:

Հարցին՝ արդյոք զոհվածների թվում կայի՞ն նախկին դատապարտյալներ, Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը պատասխանեց, որ այդ մասով որևէ տեղեկություն չունի. - «Հստակ կարող եմ ասել, որ կրակոցները կալանավայրի տարածքի հետ կապ չունեն»։

Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG