Մատչելիության հղումներ

Պայթյուն Դոնեցկի հանքում


Ուկրաինա - Հանքափորները միանում են Զասյադկոյի անվան հանքում փրկարարական աշխատանքներին, Դոնեցկ, 4-ը մարտի, 2015թ․
Ուկրաինա - Հանքափորները միանում են Զասյադկոյի անվան հանքում փրկարարական աշխատանքներին, Դոնեցկ, 4-ը մարտի, 2015թ․

Դոնեցկում Զասյադկոյի անվան հանքահորում պայթյունի հետևանքով, ըստ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության իշխանությունների, կա մեկ զոհ և 14 վիրավոր, իսկ ըստ ուկրաինական աղբյուրների՝ զոհվել է ավելի քան 30 մարդ:

Ուկրաինայի արհմիության ղեկավար Միխայիլ Մոլինեցը հայտարարել է, որ պայթյունի պահին հանքում եղել է 207 մարդ: Նրա խոսքով՝ հնարավորություն չկա այդ մարդկանց անհրաժեշտ օգնությունը տրամադրել, քանի որ հանքը գտնվում է Դոնեցկի անջատողականների վերահսկողության տակ գտնվող տարածքում:

2007 թվականի նոյեմբերի 18-ին նույն հանքահորում տեղի էր ունեցել ամենախոշոր պայթյունը, որի հետևանքով զոհվել է 101 հանքափոր: 1999 թվականից ի վեր հանքահորում զոհվել է ավելի քան 230 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG