Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում սկսվում է Ջոխար Ցարնաևի դատավարությունը


Ջոխար (ձախից) և Թամերլան (աջից) Ցարնաևները ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հրապարակած լուսանկարում, արխիվ

Ջոխար (ձախից) և Թամերլան (աջից) Ցարնաևները ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հրապարակած լուսանկարում, արխիվ

Նախատեսվում է, որ Միացյալ Նահանգներում այսօր կսկսվի Բոստոնի մարաթոնի ժամանակ իրականացված ահաբեկչության համար մեղադրվող Ջոխար Ցարնաևի դատավարությունը։

Ջոխարն ու նրա ավագ եղբայր Թամերլանը մեղադրվում են 2013 թվականի ապրիլի 15-ին Բոստոնում անցկացվող մարաթոնի ժամանակ ռումբի պայթեցման համար, ինչի հետևանքով զոհվեց երեք և վիրավորվեց ավելի քան 260 մարդ։

Թեև Մասաչուսեթս նահանգում մահապատիժը վերացվել է դեռ 1984 թվականին, այդուհանդերձ, Ջոխար Ցարնաևը կարող է մահապատժի դատապարտվել, քանի որ նրա գործի քննությունն ընթանում է ոչ թե պետական, այլ դաշնային դատարանում։

Թամերլան Ցարնաևը սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության հետևանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG