Մատչելիության հղումներ

Կայացավ Հայաստան-ՆԱՏՕ միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը


Լուսանկարը՝ ԱԳՆ-ի
Լուսանկարը՝ ԱԳՆ-ի

Այսօր Երևանում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը:

Նիստի ընթացքում երկուստեք ներկայացվել են Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի և Պլանավորման և վերանայման գործընթացի փաստաթղթերի 2014 թվականի գնահատման նախնական արդյունքները:

«Նշվեց այն առաջընթացը, որն արձանագրվել է նշված փաստաթղթերում ընդգրկված նպատակների իրականացման ուղղությամբ: ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն անդրադարձան իրենց իրավասության ոլորտներում կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին և հիմնական առաջնահերթություններին», - մասնավորապես ասված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG