Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Բաքուն նորից ի ցույց է դնում արհամարհանքը միջնորդների առաջարկների հանդեպ


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Ադրբեջանական կողմը հերթական անգամ ցույց տվեց, թե ինչպես է վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական կոչերին՝ խստորեն հետևելու հրադադարի պահպանմանը և զերծ մնալու իրավիճակը սրող քայլերից։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Aravot.am կայքի խնդրանքով մեկնաբանելով իրավիճակի սրումը սահմանագծին:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը շեշտել է, որ վերջին օրերին հայ - ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակը կրկին լարվել է Ադրբեջանի զինված ուժերի սադրանքների հետևանքով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի։

Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան վերջին այցելության արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ նշել էին, որ նախագահները համաձայնել են քննարկել զինադադարի ամրապնդմանն ուղղված եռանախագահների առաջարկները։ «Վերոհիշյալ սադրանքներով Բաքուն ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր արհամարհանքը միջնորդների առաջարկությունների հանդեպ» - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG