Մատչելիության հղումներ

Քրեական գործ է հարուցվել հակառակորդի կողմից զինծառայողի սպանության դեպքի առթիվ


Հայաստանի քննչական կոմիտե
Հայաստանի քննչական կոմիտե

Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։

«Փետրվարի 2-ին ժամը 20:50-ի սահմաններում, հակառակորդի կողմից ազգային, ռասայական, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու դիտավորությամբ արձակած կրակոցի հետևանքով N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում դեմքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Կարապետյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, կատարվում է նախաքննություն», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG