Մատչելիության հղումներ

ՌԴ դատախազությունը մերժեց Պերմյակովին հանձնելու՝ Փոստանջյանի պահանջը


«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, արխիվ
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, արխիվ

Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանդի համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը «ենթակա չէ հանձնման Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, քանի որ հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի»: Այդ մասին Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին գրել են Ռուսաստանի գլխավոր դատախազությունից՝ վկայակոչելով այդ երկրի Սահմանադրության 61-րդ հոդվածը:

Փոստանջյանը հունվարի 20-ին Պերմյակովին հանձնելու պահանջով նամակ էր հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, պատճենը՝ երկրի գլխավոր դատախազ Յուրի Չայկային:

Փետրվարի 16-ով թվագրված պատասխանում, որի լուսապատճենը տարածել է «Ժառանգություն» կուսակցության գրասենյակը, Ռուսաստանի գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Ե․ Բ․ Ստեպանովան նաև հավաստիացնում է, որ «ներկայումս համաձայն միջազգային պայմանագրերի, որոնց մասնակիցներ են Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը, սերտ համագործակցություն է իրականացվում ռուսաստանյան և հայաստանյան իրավասու մարմինների միջև՝ ուղղված հիշյալ քրեական գործերի բազմակողմանի և անաչառ քննությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG