Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանի նվազում


Այսօր Հայաստանի առանձին շրջաններում, մարտի 4-5-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխանցմամբ՝ մարտի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մարտի 3-5-ը կնվազի 5-6, մարտի 6-ի գիշերը` ևս 2-3 աստիճանով, իսկ մարտի 6-7-ը կբարձրանա 6-7 աստիճանով:

Երևանում այսօր սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ տեղումների հավանականություն, մարտի 4-5-ը սպասվում են տեղումներ, մարտի 6-7-ը՝ առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG