Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի հարցում պառակտված են մնում


Դահլիճը, որտեղ Ամերիկա - իսրայելական հանրային գործերով կոմիտեի քաղաքականությանը նվիրված կոնֆերանս է անցկացվելու, Վաշինգտոն․ 2-ը մարտի, 2015թ․

Դահլիճը, որտեղ Ամերիկա - իսրայելական հանրային գործերով կոմիտեի քաղաքականությանը նվիրված կոնֆերանս է անցկացվելու, Վաշինգտոն․ 2-ը մարտի, 2015թ․

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի և Իսրայելի առաջնորդ Բենյամին Նեթանյահուի լարված հարաբերությունները ի ցույց կդրվեն այս շաբաթ, երբ Իսրայելի վարչապետը ելույթ է ունենալու Կոնգրեսում՝ քննադատելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագիրը:

Նեթանյահուն ընդգծում է, որ հարգում է Օբամային, սակայն ավելացնում է, որ իր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Իսրայելի անվտանգությունը: «Հետևաբար, մենք կտրականապես դեմ ենք Իրանի և գերտերությունների միջև ձևավորվող համաձայնագրին, որը վտանգում է մեր գոյությունը», - ասում է Իսրայելի վարչապետը:

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը և Դեմոկրատական կուսակցության մի շարք անդամներ հայտարարել են, որ ներկա չեն լինի Կոնգրեսում Նեթանյահուի ելույթին: Իսրայելի վարչապետը նաև հանդիպումներ չի ունենալու Սպիտակ տանը:

Պետքարտուղար Ջոն Քերրին, այդուհանդերձ, փորձեց կանխել հնարավոր վնասը իսրայելա - ամերիկյան հարաբերություններին՝ հայտարարելով․ - «Վարչապետը ցանկալի հյուր է Միացյալ Նահանգներում ցանկացած ժամանակ, և Իսրայելի հետ մենք ունենք արտակարգ, սերտ հարաբերություններ անվտանգության ոլորտում»:

Իսրայելի վարչապետի դիրքորոշումը, սակայն, չի ազդի ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի՝ Իրանի հետ բանակցությունները շարունակելու որոշման վրա:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները, որն առանց Սպիտակ տան հետ խորհրդակցելու հրավիրել է Նեթանյահուին Վաշինգտոն, հայտարարել է, որ արմատական իսլամական ահաբեկիչները լուրջ սպառնալիք են, և խնդրին պետք է լուրջ մոտենալ:

«Կան կարևոր ուղերձներ, որոնք Կոնգրեսը պետք է լսի, որոնք պետք է լսի ամերիկյան ժողովուրդը», - ընդգծում է Բեյները:

Ամերիկա - իսրայելական պառակտումն աննկատ չի անցել նաև Իրանում, որի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մեղադրեց Իսրայելի վարչապետին վախի մթնոլորտ ձևավորելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG