Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանը և Մխիթար Ավետիսյանը հրաժարվել են իրենց պետական պարգևներից և դրանք հանձնել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի 1-ին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին:

«Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության փոխանցմամբ, ազատամարտիկներն իրենց պարգևները հանձնել են «ի նշան 2015 թվականի հունվարի 31-ին Բերձորում կատարված պետական ահաբեկչության դեմ բողոքի»:

«Նրանք այդ օրը Արցախի կողմից եկել էին դիմավորելու «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման ավտոերթի մասնակիցներին, սակայն նրանց թույլ չէին տվել հասնել ավտոերթին և դաժան ծեծի ենթարկելով՝ հետ էին ուղարկել», - ասված է հաղորդագրությունում:

Քերոբ Ղազարյանը հանձնել է «Շուշիի ազատագրման համար» և «Մարտական ծառայության» մեդալները, Մխիթար Ավետիսյանը՝ «Արիության մեդալ»-ը:

Բերձորյան միջադեպից հետո սա արդեն մեդալները վերադարձնելու 6-րդ դեպքն է. փետրվարի սկզբին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Իգոր Մուրադյանը հանձնեց ԼՂ նախագահի կողմից ստացած Մեսրոպ Մաշտոց շքանշանը։ Մի քանի օր անց նրա օրինակին հետևեց նաև ազատամարտիկ Ապրես Զոհրաբյանը՝ ԼՂ իշխանություններին վերադարձնելով մարտական պարգևները։ Փետրվարի 23-ին Լեռնային Ղարաբաղն ազատագրած ևս երկու ազտամարտիկներ՝ Պավել Մանուկյանն ու Արմեն Լամբարյանը վերադարձրին իրենց 11 մարտական մեդալները

Հիշեցնենք, Հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանի»՝ դեպի Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոերթի մասնակիցների վրա Բերձորի մոտ ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք էին հարձակվել, ծեծի ենթարկել նրանց, ջարդել մեքենաների ապակիները, պոկել դրոշները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG