Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյան. Բոլոր մտահոգ մարդկանց կոչ եմ անում օր առաջ լծվել ռեժիմի հեռացման գործին


«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյան, արխիվ

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյան, արխիվ

«Նպատակահարմար չեմ համարում այս օրերին հակադարձել քաղաքական գործիչներին», - իր Ֆեյսբուքի էջում գրել է Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտի 1-ի ելույթին։

«Մեր ժողովուրդը հոգնել է անիմաստ սենսացիաներից: Դրա ժամանակը չէ: Մենք պետք է հնարավորինս շուտ ազգային պետություն կառուցենք և դառնանք միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտ: Իսկ դրա համար հարկավոր է նախ հեռացնել ռեժիմին և երկրում հաստատել մեր ժողովրդի կամքն ու իշխանությունը: Հապաղելու դեպքում կարող ենք ամեն ինչ կորցնել: Ուստի բոլոր լուրջ և մտահոգ մարդկանց կոչ եմ անում օր առաջ լծվել ժողովրդի համախմբման և ռեժիմի հեռացման գործին», - գրել է Սեֆիլյանը։

Հիշեցնենք, որ Լևոն Տեր- Պետրոսյանը մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսն առնվազն մինչև ապրիլի 24-ը զանգվածային միջոցառումներ չի անցկացնի։ ՀՀ առաջին նախագահը նշեց, որ «ընդդիմության դաշտում միայնակ մնացած ՀԱԿ-ին ժամանակ է պետք իր հետագա մարտավարությունը ճշգրտելու և պայքարի քաղաքական ռեսուրսները հաշվարկելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG