Մատչելիության հղումներ

Գյումրիում և Երևանում բողոքի են դուրս եկել տաքսու անհատ վարորդները


Տաքսու անհատ վարորդները փակել են Հանրապետության հրապարակը, Երևան, 2-ը մարտի, 2015թ․

Տաքսու անհատ վարորդները փակել են Հանրապետության հրապարակը, Երևան, 2-ը մարտի, 2015թ․

Այս պահին 100-ից ավելի մեքենաներով տաքսու անհատ վարորդներ փակել են Հանրապետության հրապարակը:

Նրանք պահանջում են, որպեսզի կառավարությունից որևէ մեկը պատասխանի իրենց հարցերին:

Մարտի 1-ից ուժի մեջ է մտել Կառավարության նոր որոշումը, ըստ որի տաքսու անհատ վարորդները պետք է ամսական հաստատագրված գումար մուծեն և հաշվիչ տեղադրեն, որի արժեքը, ըստ տաքսու վարորդների, 60-120 հազար դրամ է: Վարորդները նշում են, որ այսպիսով զրկվում են իրենց աշխատած վերջին գումարներից և չեն կարող նոր կարգի համաձայն աշխատել:

Հրապարակում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով բանակցում է վարորդների հետ, որպեսզի բացեն հրապարակը:

Մոտ մի քանի հարյուր տաքսու անհատ վարորդներ էլ այսօր ժամը 14-ին հավաքվել էին Գյումրու Վարդանանց հրապարակում և պահանջում էին, որ Գյումրի ժամանած Տրանսպորտի ու կապի նախարարության ներկայացուցիչը գա հրապարակ և պատասխանի իրենց հարցերին:

Նախարարության ներկայացուցիչը, սակայն հրապարակում չհանդիպեց նրանց, փոխարենը, այս պահին տաքսու անհատ վարորդներից կազմված 40-50 հոգանոց խումբը Գյումրիի քաղաքապետարանում է: Դահլիճում, ըստ ամենայնի, կկայանա հանդիպում նախարարության պաշտոնյայի, Գյումրու քաղաքապետի և Շիրակի մարզպետի հետ:

Վարորդները հայտարարում են, որ չեն պատրաստվում մուծել Գյումրու համար հաստատագրված 8 հազար դրամ վճարը, ինչպես նաև՝ 60-120 հազար դրամ արժողությամբ հաշվիչ տեղադրել: Գյումրեցի վարորդները նշում են, որ ծանր սոցիալական վիճակից ելնելով՝ Հայաստանի երկրորդ քաղաքում ուղևորափոխադրումն ամենաէժան է, և իրենք այդքան գումար չեն աշխատում, որպեսզի կարողանան ամսական հաստատագրված վճար մուծել:

Վարորդները վարչապետին ու Ազգային Ժողովի նախագահին դիմում են գրել՝ կառավարության նոր որոշումը չեղյալ հայտարարելու խնդրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG