Մատչելիության հղումներ

Դիվանագիտական աստիճաններ դեսպաններին և ԱԳՆ պաշտոնյաներին


Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում
Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել Ինդոնեզիայում Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանին, Արգենտինայում դեսպան Ալեքսան Հարությունյանին, Ղազախստանում դեսպան Արա Սահակյանին, Չեխիայում դեսպան Տիգրան Սեյրանյանին և Վիետնամում դեսպան Ռաիսա Վարդանյանին:

Նույն հրամանագրով, որի տեքստը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքում, Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել Արտգործնախարարության համակարգի մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանին, Իրաքում Հայաստանի դեսպան Կարեն Գրիգորյանին, Սևծովյան տնտեսական համագործակցությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Վարդանյանին, ինչպես նաև Հայաստանի նախագահի ռեֆերենտ Նաիրի Պետրոսյանին:

Հիշեցնենք՝ Հայաստանում այսօր նշվում է Դիվանագետի օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG