Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ի նախագահին մտահոգում է ֆուտբոլային ռասիզմը Ռուսաստանում


Ռուսաստան - Ֆուտբոլային երկրպագուների և ծայրահեղ ազգայնականների ցույցը Մոսկվայում, դեկտեմբեր, 2010թ․
Ռուսաստան - Ֆուտբոլային երկրպագուների և ծայրահեղ ազգայնականների ցույցը Մոսկվայում, դեկտեմբեր, 2010թ․

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը անհանգստություն է հայտնել Ռուսաստանում ֆուտբոլային ռասիզմի դրսևորումների կապակցությամբ։

Եթե 2018 թվականին Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի առաջնությանն ընդառաջ չդադարեցվեն այդ երկրի երկրպագուների ռասիստական դրսևորումները, ապա ՖԻՖԱ-ն ստիպված կլինի ինչ-ինչ պատժամիջոցներ կիրառել, ասել է Բլատերը։

ՖԻՖԱ-ի նախագահն անցած տարի այդ մասին խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG