Մատչելիության հղումներ

logo-print

Աշոտյանը Բրյուսելում կմասնակցի ԵԺԿ համաժողովին


Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, օգտվելով իր հաշվին արձակուրդի իրավունքից, այսօր մեկնել է Բրյուսել:

Կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ մինչև մարտի 4-ը այցի ընթացքում Աշոտյանը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական համաժողովին, որտեղ նախատեսվում է քննարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի նախագիծը՝ մշակված ԵԺԿ-ի անդամ երեք հայաստանյան կուսակցությունների՝ իշխող Հանրապետականի, «Օրինաց երկիր»-ի և «Ժառանգության» կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG