Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ խոսնակ․ Իրավիճակը սահմանում կրկին լարված է


Հայաստանի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Հայաստանի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

«Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանում իրավիճակը կրկին լարված է, փետրվարի 21-ից հետո ձևավորված փխրուն հանդարտությունը կրկին լարվեց ադրբեջանական կողմի սադրանքներով», - այսօր առավոտյան «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Մի քանի տեղամասում իրականացրած դիվերսիոն փորձերից միայն մեկի դեպքում նրանց հաջողվել է մոտենալ մեր դիրքերին: Ինչպես գիտեք արդեն, արդյունքում մենք երկու զոհ ունենք, և խախտումների քանակը Ադրբեջանի կողմից կրկնապատկվել է», - ասաց Հովհաննիսյանը՝ շարունակելով․ - «Դժվարությամբ կայունացված իրավիճակը Ադրբեջանի քայլերի հետևանքով կրկին լարվել է, մենք հրավիրում ենք միջազգային միջնորդական կառույցների ուշադրությունը և կրկին զգուշացնում, որ ադրբեջանական կողմի վրա է ընկնում ծանր հետևանքների ողջ պատասխանատվությունը»:

Տեղեկացնելով, որ սադրանքից հետո Պաշտպանության բանակի զինծառայողները խոցել են Ադրբեջանի երեք զինծառայողների, Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը ամփոփում է․ - «Ադրբեջանի սեփական բնակչության նկատմամբ իրականացվող տեղեկատվական կոծկումը այլևս անօգուտ է»:

Նաիրա Բուլղադարյան

Տվյալ թեմայով ավելի մանրամասն՝ այսօր ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG