Մատչելիության հղումներ

Իսրայելի վարչապետը Վաշինգտոնում է


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանել է Վաշինգտոն, որպեսզի ներկայացնի իր փաստարկներն ընդդեմ Իրանի հետ միջուկային ծրագրի հարցում հնարավոր համաձայնության։

Սպասվում է, որ հանրապետական օրենսդիրների հրավերով Միացյալ Նահանգներ այցելող Նեթանյահուն մարտի 3-ին Կոնգրեսի երկու պալատներում հանդես կգա ճառով։

Այդ առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել Սպիտակ տունը, որի հետ այցը նախապես չի համաձայնեցվել։

Իրանի արտգործանախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, թե Նեթանյահուն ի վիճակի չէ խոչընդոտել, որ Թեհրանը միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն ձեռք բերի ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի ու Գերմանիայի հետ բանակցություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG