Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվայում ձերբակալված ուկրաինացի պատգամավորը ազատ արձակվեց


Ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն Մոսկվայում, 1-ը մարտի, 2015թ․

Ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն Մոսկվայում, 1-ը մարտի, 2015թ․

Մոսկվայում ի հիշատակ սպանված ընդդիմադիր առաջնորդ Բորիս Նեմցովի կազմակերպված երթից առաջ ռուսաստանցի իրավապահների կողմից ձերբակալված Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն ազատ է արձակվել, սակայն այսօր պետք է ներկայանա Քննչական կոմիտե, ու չի բացառվում, որ նրան կրկին ձերբակալեն, Associated Press-ին ասել է պատգամավորի փաստաբանը։

Դաշնային քննչական կոմիտեն հայտարարել է, որ Գոնչարենկոյին հարցաքննել են նրա հայրենի Օդեսա քաղաքում անցած տարի ուկրաինամետ ու ռուսամետ ցուցարարների միջև ընդհարումներում հավանական մասնակցության կապակցությամբ։

Նեմցովին նվիրված երթի օրը իրեն ձերբակալելու վերաբերյալ ուկրաինացի պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ - «Ես ո՛չ կոչեր էի հնչեցնում, ո՛չ որևէ պաստառ կամ դրոշ կրում: Նրանք պարզապես բերման ենթարկեցին ինձ վերնաշապիկիս վրայի նկարի պատճառով»։ Ֆեյսբուքում հրապարակված լուսանկարում երևում է, որ Գոնչարենկոյի վերնաշապիկին պատկերված է Նեմցովի լուսանկարը, որի տակ ուկրաիներեն գրված է՝ «Հերոսները երբեք չեն մեռնում»:

Գոնչարենկոյի ձերբակալությունը միջազգային իրավունքի խախտում է, քանի որ նա ունի պատգամավորական անձեռմխելիություն, ասել է Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG