Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի ընդդիմությունը նախատեսում է երթ անցկացնել՝ ի հիշատակ սպանված Նեմցովի


Ընդդիմության աջակիցները պատրաստվում են այսօր երթ անցկացնել մայրաքաղաք Մոսկվայում՝ հարգանքի տուրք մատուցելով սպանված ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին:

Փետրվարի 28-ին հազարավոր մարդիկ ծաղիկներ են դրել և մոմեր վառել Կրեմլից ոչ հեռու գտնվող կամրջի մոտ, որտեղ փետրվարի 27-ին անհայտ մարդասպանը կրակել և սպանել էր ընդդիմադիր գործիչ, նախկին փոխվարչապետ Նեմցովին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «սադրանք» է որակել իր՝ Պուտինի վարած քաղաքականության անհաշտ քննադատ Բորիս Նեմցովի սպանությունը և ընդդիմադիր գործչի մորն ուղարկած ցավակցական հեռագրում վստահեցրել է, որ մարդասպանները կբացահայտվեն և կպատժվեն:

Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարել է, որ քննվում է սպանության մի քանի հնարավոր վարկած, այդ թվում՝ իսլամիստ ծայրահեղականների կողմից սպանություն իրականացնելու, կամ սադրանքի տարբերակը՝ «երկրում քաղաքական վիճակն ապակայունացնելու նպատակով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG