Մատչելիության հղումներ

logo-print

Նազարբաևի փեսայի մահվան նոր հանգամանքներ են ի հայտ եկել


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախկին փեսայի՝ չորս օր առաջ ավստրիական բանտում մահացած Ռահաթ Ալիևի արյան մեջ դեղամիջոցների հետքեր են հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է Ավստրիայի դատախազությունը` հավելելով, որ Ալիևի մարմնում հայտնաբերված դեղամիջոցների վաճառքն ու օգտագործումը երկրում արգելված է:

«Բացառվում է, որ այդ դեղամիջոցները նշանակած լիներ կալանավայրի բժիշկը», - նշում են ավստրիացի քննիչները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավստրիայի ոստիկանությունը հայտարարել էր, որ Ալիևը ինքնասպանություն է գործել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG