Մատչելիության հղումներ

Բաղդադ-Երևան-Էրբիլ չվերթը՝ «նոր հնարավորություն» հարաբերությունների զարգացման համար


Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդին կարծում է, որ Բաղդադ-Երևան-Էրբիլ ուղիղ չվերթի մեկնարկով նոր հնարավորություններ են բացվում Հայաստանի և Իրաքի առևտրաշրջանառության, ուղևորափոխադրումների և գործընկերային հարաբերությունների զարգացման համար:

Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդին և նրա գլխավորած պատվիրակությունը, ովքեր Երևան
էին ժամանել փետրվարի 26-ին առաջին անգամ կայացած Բաղդադ-Երևան-Էրբիլ ուղիղ
չվերթով, այսօր հանդիպել են Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ։

Նախարարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Իրաքի պատվիրակությունը եղել է Ծիծեռնակաբերդի բարձունքում, ծաղիկներ դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և մեկ րոպե լռությամբ հարգել 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG