Մատչելիության հղումներ

ՕԵԿ-ի ղեկավարները հանդիպել են ԵՄ երկրների դեսպանների հետ


«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը և կուսակցության փոխնախագահներ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը այսօր հանդիպել են Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ` վերջիններիս նախաձեռնությամբ:

ՕԵԿ-ի լրատվական ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական ներկայիս վիճակին, սոցիալ տնտեսական հիմնախնդիրներին, արտաքին քաղաքականությանը, մասնավորապես Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանը առնչվող հարցերի լայն շրջանակ:

«Դեսպանների խնդրանքով «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդը ներկայացրել է իր ղեկավարած քաղաքական ուժի տեսակետները Հայաստանի ներքաղաքական իրողությունների և գործընթացների, ինչպես նաև արտաքին քաղաքական օրակարգում առկա հիմնահարցերի վերաբերյալ»,- ասված է ՕԵԿ-ի հաղորդագրությունում։

«Հայաստանը հետևողականորեն պետք է առաջ ընթանա համարձակ և մրցունակ սոցիալ-տնտեսական և քաղաքական բարեփոխումների միջոցով, վարի նախաձեռնողական ներքին և արտաքին քաղակականություն` ձեռնամուխ լինելով երկրում կուտակված խնդիրների լուծմանը` կիրառելով արդիական մեխանիզմներ և նորարարական լուծումներ»,- ասել է Արթուր Բաղդասարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG