Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցել է ԵՄ երկրների դեսպանների հանդիպմանը


«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր մասնակցել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի նախաձեռնած հանդիպմանը, որին ներկա էին նաև Հայաստանում հավատարմագրված՝ ԵՄ անդամ երկրների դեսպանները, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության փոխանցմամբ, քննարկման ընթացքում Հովհաննիսյանը և եվրոպացի դիվանագետները կարևորել են Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացումը, բոլոր բնագավառներում հաստատված համագործակցության, վստահության և երկխոսության ամրապնդումը:

«Անդրադարձ եղավ, մասնավորապես, երկրում իրականացվելիք բարեփոխումներին ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող խնդիրներին, ինչպես նաև Հանրապետության ներքաղաքական ու ներհասարակական վերջին զարգացումներին: Հանդիպման մասնակիցների հավաստմամբ՝ Եվրոպական միության հետ գործակցությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն և հետագա զարգացման մեծ ներուժ ունի», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG