Մատչելիության հղումներ

Գաել Անդոնյանը կմիանա ֆուտբոլի Հայաստանի հավաքականին


Գաել Անդոնյան, լուսանկարը՝ Մարսելի «Օլիմպիկ»-ի պաշտոնական կայքի

Գաել Անդոնյան, լուսանկարը՝ Մարսելի «Օլիմպիկ»-ի պաշտոնական կայքի

Մարսելի «Օլիմպիկ»-ի երիտասարդական թիմի հայ ֆուտբոլիստ Գաել Անդոնյանը մարտին կստանա Հայաստանի քաղաքացիություն և կմիանա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուտբոլի ժամը» ծրագրում հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Ֆրանսահայ ֆուտբոլիստը հիմնականում հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում: Անդոնյանի երկրորդական դիրքը համարվում է նաև պաշտպանության գծի ձախ եզրը:

20-ամյա ֆուտբոլիստը Մարսելի ակումբի երկրորդ թիմի անդամ է, դեռևս մեկ հանդիպում է անցկացրել առաջին թիմի կազմում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռևս երեք տարի առաջ մեկ անգամ փորձել էր ձեռք բերել Անդոնյանին, սակայն ֆուտբոլիստը մերժել էր՝ պատճառաբանելով, որ ցանկանում է ակումբային խաղերի վրա կենտրոնանալ և հաստատվել թիմում: Նույն ժամանակահատվածում Գաել Անդոնյանը նաև հանդես էր եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում:

Ա․Մ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG