Մատչելիության հղումներ

ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրենը դատապարտում է ԻՊ վայրագությունները Մոսուլի թանգարանում


Իրաք - «Իսլամական պետության» ահաբեկիչները Մոսուլի թանգարանում
Իրաք - «Իսլամական պետության» ահաբեկիչները Մոսուլի թանգարանում

ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան դատապարտել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները Իրաքի Մոսուլ քաղաքի թանգարանում։

«Շոկի մեջ եմ տեսագրություն դիտումից հետո», - ասել է Բոկովան։

Համացանցում հայտնված տեսագրությունից երևում է, թե ինչպես են ջարդուփշուր արվում Մոսուլի թանգարանի արժեքավոր արձանները։

Բոկովան կատարվածը համարում է միտումնավոր գրոհ Իրաքի հազարամյա պատմության ու մշակույթի նկատմամբ։ «Իսլամական պետության» գործողությունները խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հռչակագիրը, որը քննադատում է մշակութային արժեքների նկատմամբ բռնությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG