Մատչելիության հղումներ

«Ֆինանսական մայդանի» վրանները Կիևում ապամոնտաժել են


Ուկրաինա - Տարադրամի փոխանակման կետ Կիևում, 26-ը փետրվարի, 2015թ․
Ուկրաինա - Տարադրամի փոխանակման կետ Կիևում, 26-ը փետրվարի, 2015թ․

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հերքում է իրավապահների մասնակցությունը Կիևում Կենտրոնական բանկի շենքի առջև բողոքի ակցիայի ակտիվիստների նկատմամբ բռնություններին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ֆինանսական մայդան» անունը կրող ակցիայի մասնակիցները անձրևից պաշտպանվելու համար վրաններ են տեղադրել, որոնք ոստիկանները բռնությամբ ապամոնտաժել են։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ցուցարարները իրենց բողոքն էին արտահայտում ուկրաինական գրիվնայի փոխարժեքի անկման դեմ՝ պահանջելով Կենտրոնական բանկի նախագահ Վալերիա Գոնտարևայի հրաժարականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG