Մատչելիության հղումներ

2014-ին օծվել է 18 նոր եկեղեցի, կառուցվում և վերանորոգվում է 98-ը


Գեղարդավանք

Գեղարդավանք

Ամենայն Հայոց կաթողիկոսության եկեղեցականության թիվը 737 է, որոնցից 56-ը` արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 43-ը` ծայրագույն վարդապետ և վարդապետ, 50-ը՝ աբեղա, 446-ը` քահանա, 142-ը` սարկավագ: Անցյալ տարի եպիսկոպոսական ձեռնադրության և օծման են արժանացել 3 վարդապետներ, ձեռնադրվել են 27 ամուսնացյալ քահանաներ, 22 սարկավագներ:

Փետրվարի 24-26-ը Մայր Աթոռում Ամենայն Հայոց Գարեգին երկրորդի նախագահությամբ անցկացված Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովի ժամանակ հրապարակված տվյալների համաձայն՝ 2014 թվականին Մայր Աթոռի կառույցներում աշխատել է 982 անձ, Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատություններում ընդհանուր թվով ուսանել է 230 սան, որից 104-ը` Գևորգյան հոգևոր ճեմարանում, 74-ը` Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, 39-ը` Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում, 23-ը` Քահանայից պատրաստման եռամյա լսարանում:

Վեհափառի տնօրինությամբ 2014 թվականի հունվարին հիմնադրված Մայր Աթոռի Սոցիալական ծառայության կենտրոնը աջակցություն է ցուցաբերել ազգաբնակչության առավել կարիքավոր խմբերին: Հաշվետու տարում մեծ ծավալի հոգևոր խնամատարություն է իրականացվել, այդ թվում դրամական աջակցություն է ցուցաբերվել 25 հազար հոգու:

Հայաստանի և Սփյուռքի թեմերում, Հայրապետական պատվիրակություններում անցած տարի օծվել է 18 նոր եկեղեցի, կառուցման և վերանորոգման փուլում է գտնվում 98 եկեղեցի: Թեմերից ներս գործել է 896 ծուխ և ծխական առաքելություն: Թեմերի հովանու ներքո գործել է 241 կիրակնօրյա դպրոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG