Մատչելիության հղումներ

logo-print

Ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին կմասնակցի 38 եկեղեցիների և կրոնական կառույցների 70 ներկայացուցիչ


Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց և Արամ առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներ, արխիվ

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց և Արամ առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներ, արխիվ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրավերին ընդառաջ, ապրիլի 22-24-ին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման և սրբադասման արարողություններին Հայաստանում ու Մայր Աթոռում կմասնակցեն 38 եկեղեցիների, միջեկեղեցական և էկումենիկ կառույցների ու միջկրոնական կազմակերպությունների շուրջ 70 ներկայացուցիչներ, որոնց թվում՝ դավանակից չորս եկեղեցիների և երեք Ուղղափառ եկեղեցիների պետեր, էկումենիկ կառույցների ութ նախագահներ և գլխավոր քարտուղարներ, Ուղղափառ, Կաթոլիկ, Անգլիկան և Բողոքական եկեղեցիների պատվիրակություններ, եկեղեցականներ Ռուանդայից և Դարֆուրից: Արարողություններին կմասնակցեն նաև ներկայացուցիչներ աշխարհասփյուռ բոլոր հայոց թեմերից: Այս տվյալները հրապարակվել են փետրվարի 24-26-ը Մայր Աթոռում Ամենայն Հայոց Գարեգին երկրորդի նախագահությամբ գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովի ժամանակ, հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG