Մատչելիության հղումներ

logo-print

Հրայր Հովնանյանը հեռանում է ԱՀՀ նախագահի պաշտոնից


Հրայր Հովնանյանը հեռանում է Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) նախագահի պաշտոնից, տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը:

Իր հաղորդագրությունում ԱՀՀ-ն նշել է, որ անցած շաբաթ Ամերիկայի հայկական համագումարի Հոգաբարձուների խորհուրդը ընտրեց նոր ղեկավարություն. համանախագահներ են ընտրվել Մասաչուսեթսի Խորհրդի անդամ Անտոնի Բարսամյանը և Նյու Յորքի Խորհրդի անդամ Վան Կրիկորյանը, միասին նրանք պետք է վերահսկեն կազմակերպության ամենօրյա գործունեությունները։

«Մեծ պատիվ էր ղեկավարել Համագումարը: Ես գնահատում եմ Խորհրդի յուրաքանչյուր անդամի՝ իրենց նվիրվածության և հանձնառության համար, և հաջողություն մաղթում Վանին ու Անտոնին», - ասել է Հրայր Հովնանյանը, ով ավելի քան 30 տարի նախագահել է Համագումարը:

Մայիսի 1-ից Հովնանյանը կմնա Համագումարում որպես պատվավոր նախագահ:

Անդրադառնալով Ցեղասպանության 100-րդ տարելիցին` Կրիկորյան ու Բարսամյանը հայտարարել են, որ որպես առաջնային պարտականություն, իրենք պետք է վստահ լինեն, որ Կոնգրեսի մեծամասնությունը կոչ կանի Նախագահ Օբամային միանշանակորեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը սույն ապրիլի 24-ին և, որ այլ ականավոր պետական պաշտոնյաներն ու հաստատությունները նույն կոչով հանդես կգան։

«Մենք խիստ հետաքրքրված ենք, որ Միացյալ Նահանգները վերահաստատի առաջատարի իր դերն այս խնդրի շուրջ», - հայտարարել են նրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG