Մատչելիության հղումներ

Կարգի խախտմամբ չծառայածների մասին օրենքի ժամկետը կերկարաձգվի


Հայ զինվորները դիրքերում հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորները դիրքերում հերթապահության ժամանակ, արխիվ

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին։

Ըստ նախագծի, օրենքի գործողության ոլորտն ընդգրկելու է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին․ գործող օրենքով այդ ժամկետը մինչև 2013 թվականի դեկտեմբերի 1-ն է:

Նախագծով, ինչպես նշվում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում, առաջարկվում է կարգավորել «Հայաստանի հազարավոր քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատելու խնդիրը, ինչպես նաև ապահովել այդ երիտասարդների վերադարձը հայրենիք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG