Մատչելիության հղումներ

logo-print

Խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել պատգամավոր Մուշեղ Պետոյանը: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։

Պետոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) քաղխորհրդի անդամ է
2008 թվականից։ 2012 թվականին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 36 ընտրատարածքից:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին քննադատող ելույթից հետո կուսակցության խորհրդարանական խմբակցությունից դուրս են եկել պատգամավորներ Կարո Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը, Գրիգորի Մարգարյանը, Արագած Ախոյանը, Դավիթ Քոչարյանը, իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանը հրաժարվել է մանդատից:

Տաթևիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG