Մատչելիության հղումներ

Այսօր կկայանա Բաղդադ - Երևան - Էրբիլ առաջին չվերթը


Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը

Այսօր կկայանա Բաղդադ - Երևան - Էրբիլ (Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք) առաջին չվերթը, որը կիրականացնի Իրաքի կառավարությանը պատկանող «Իրաքյան ավիաուղիներ» ավիաընկերությունը, տեղեկացնում է Հայաստանի քաղացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

Կանոնավոր չվերթը կիրականացվի շաբաթական երկու անգամ ՝շաբաթվա չորրորդ և յոթերորդ օրերին, CRJ900 և Boeing 737 ինքնաթիռներով:

Քաղավիացիայի գլխավոր վարչության փոխանցմամբ՝ առաջին չվերթով Հայաստան կժամանեն Իրաքի կառավարության անդամներ և շուրջ հինգ տասնյակ տուրիստական գործակալությունների ղեկավարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG