Մատչելիության հղումներ

2015-ին առողջապահության ոլորտում մոտ 670 միլիոն դրամի ներդրումներ կլինեն․ նախարար


Առողջապահության նախարար Արմեն Մուրադյան, արխիվ
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյան, արխիվ

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այսօր վարչապետին է ներկայացրել 2014 թվականին իր ղեկավարած գերատեսչության կատարած աշխատանքները:

Նախարարի խոսքով՝ անցած տարի պետական պատվերի շրջանակում 32 ծրագրերի գծով իրականացվել է 60.4 միլիարդ դրամի ֆինանսավորում:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Մուրադյանը նշել է, որ 2014-ի հուլիսի 1-ից 60-70 տոկոսով բարձրացվել է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների բուժաշխատողների աշխատավարձը:

Նախարարի փոխանցմամբ՝ 2015 թվականի պետական բյուջեով հաստատվել և առողջապահության ոլորտում ներդրվել է 5 նոր ծրագիր՝ 669.9 միլիոն դրամ (մոտ 1․4 միլիոն դոլար) ընդհանուր արժեքով, այդ թվում` սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրը՝ 500 միլիոն դրամ գումարով:

Մուրադյանը հայտնել է նաև, որ Հայաստանի ամբողջ տարածքում գործարկվել է շտապօգնության տեղեկատվական-վերլուծական համակարգը և 1-03.am կայքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG