Մատչելիության հղումներ

Պաշտպանության փոխնախարարը Վաշինգտոնում համաժողովի է մասնակցում


Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը Վաշինգտոնի համաժողովի ժամանակ
Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը Վաշինգտոնի համաժողովի ժամանակ

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 23-25-ը մասնակցում է Վաշինգտոնում անցկացվող՝ բարեվարքության ամրապնդման թեմայով համաժողովին։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի և ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման նախաձեռնության համատեղ ուժերով։

Մասնակիցների թվում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, դեսպաններ, դիվանագետներ, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ, բարձրաստիճան զինվորականներ, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ։

Համաժողովի արդյունքներով մշակվելու է բարեվարքության ամրապնդմանն ուղղված ինստիտուցիոնալ և համակարգային մոտեցումների փաթեթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG