Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսը բյուջե է տրամադրում ապրիլյան երկու միջոցառման


Լոս Անջելեսի քաղաքապետական խորհուրդը երեկ միաձայն հաստատել է որոշում, ըստ որի՝ քաղաքապետարանը բյուջե է տրամադրելու ապրիլյան երկու կարևոր ձեռնարկների ծախսերը հոգալու համար:

Լոս Անջելեսի «Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ, որոշման նախագծի հեղինակներն են քաղաքապետական խորհրդի անդամներ Փոլ Գրիգորյանը, Փոլ Քորեցը և Միչ Օ՛Ֆարըլը:

Քաղաքապետարանի նյութական օժանդակությունը ստացող երկու ձեռնարկներից մեկը ապրիլի 24-ի «Քայլարշավ հանուն արդարության» երթն է Լիթլ Արմենիայից միևչև Թուրքիայի հյուպատոսարան, մյուսը՝ «Ամերիկա, շնորհակալ ենք քեզ» ցուցահանդեսը, որը տեղի է ունենալու Լոս Անջելեսի կենտրոնական գրադարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG