Մատչելիության հղումներ

logo-print

Արմեն Երիցյանը Լեռնային Ղարաբաղում է


Լուսանկարը՝ ԼՂ վարչապետի պաշտոնական կայքի

Լուսանկարը՝ ԼՂ վարչապետի պաշտոնական կայքի

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Լեռնային Ղարաբաղում է։ Այսօր նախարարը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ։

Ըստ ԼՂ վարչապետի պաշտոնական կայքի, Հարությունյանը կարևորել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների ոլորտներում Ղարաբաղի ու Հայաստանի համագործակցությունն ու խոսել կատարվող աշխատանքների բազմապատկման անհրաժեշտության մասին:

Կողմերի միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվել առկա համատեղ ծրագրերի խորացման ուղղությամբ՝ մասնավորապես, միջմարզային համագործակցության և արտակարգ իրավիճակների բնագավառի մասնագետների վերապատրաստման հարցերը գտնվելու են պետական համապատասխան մարմինների ուշադրության ներքո:

Հանդիպմանը մասնակցել են Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը և այլ պաշտոնյաներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG