Մատչելիության հղումներ

Նորմանդական քառյակը Փրիզում քննարկել է ուկրաինական ճգնաժամը


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Նորմանդական քառյակի հանդիպման ժամանակ, 24-ը փետրվարի, 2015թ․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Նորմանդական քառյակի հանդիպման ժամանակ, 24-ը փետրվարի, 2015թ․

Փարիզում ավարտվել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով Նորմանդական քառյակի ձևաչափով հանդիպումը:

ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, Ֆրանսիայի արտգործնախարարությունում Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած բանակցություններից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե հանդիպումն օգտակար էր:

Երեք ժամ տևած բանակցությունների ընթացքում նախատեսվում էր քննարկել փետրվարի 12-ին ձեռք բերված Մինսկյան պայմանավորվածությունների ճակատագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG