Մատչելիության հղումներ

Ամերիկյան ընկերությունը խզել է պայմանագիրը Թուրքիայի շահերը պաշտպանող կոնգրեսականի ընկերության հետ


Los Angeles World Airports ընկերությունը խզել է ավելի քան 845 հազար դոլար արժողությամբ պայմանագիրը ամերիկացի նախկին կոնգրեսական Դիք Գեպհարդին պատկանող ընկերության հետ, որը ծառայում է որպես Թուրքիայի համար գրանցված օտարերկրյա գործակալ և խոշոր գործիք Հայոց ցեղասպանությունը ժխտելու փորձերում:

Ամերիկահայ ասպարեզ պարբերականի փոխանցմամբ, դեռևս անցած տարի Հայ դատի հանձնախումբը կոչ էր արել Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիին խզել Լոս Անջելեսի և Դիք Գեպհարդի միջև բոլոր կապերը։

Հայ դատի հանձնախումբը ողջունել է Los Angeles World Airports ընկերության կայացրած որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG