Մատչելիության հղումներ

Թուրքիան դատապարտում է Ղարաբաղի առաջիկա ընտրությունները


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը Ստեփանակերտում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը Ստեփանակերտում, արխիվ

Թուրքիան «սադրանք» է համարում մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում նշանակված խորհրդարանական ընտրությունները:

Ի պատասխան ադրբեջանական APA լրատվական գործակալության հարցման Թուրքիայի արտգործնախարարությունում հայտարարել են, թե առաջիկա ընտրությունները «այդ տարածքներում ձևավորված անօրինական իրավիճակը օրինականացնելու միակողմանի փորձ են», «միջազգային իրավունքի բացահայտ խախտում» և չեն նպաստի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ջանքերին:

Անկարան «վճռականորեն դատապարտում է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հերթական խախտմանն ուղղված այդ գործողությունները և հայտարարում, որ դրանք անօրինական են ու ոչ մի կապ չունեն միջազգային իրավունքի հետ», ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG