Մատչելիության հղումներ

Այսօր էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին ներկայացրել են 2014-ին կատարված աշխատանքները:

էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ անցյալ տարվա ընթացքում արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 2.7 տոկոս, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ 25.2 տոկոս, զբոսաշրջության ոլորտում՝ 11.3 տոկոս:

Կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, քաղավիացիայի գլխավոր վարչության պետը զեկուցել է, որ 2014 թվականի գերակա խնդիրների կատարման նպատակով վարչությունը միջոցառումներ է իրականացրել թռիչքների և ավիացիոն անվտանգության, օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման, օդային փոխադրումների կարգավորման ուղղությամբ:

Հաշվետվության ավարտին վարչապետը ընդգծել է, որ պետական գերատեսչությունների գործունեության հիմքում պետք է լինի հանրությանը տեսանելի, առարկայական արդյունքների ապահովումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG