Մատչելիության հղումներ

CeBIT 2015-ին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով


CeBIT միջազգային ցուցահանդեսի լոգոն

CeBIT միջազգային ցուցահանդեսի լոգոն

Մարտի 16-20-ը Գերմանիայի Հաննովեր քաղաքում տեղի կունենա ՏՏ ոլորտի միջազգային ամենախոշոր CeBIT 2015 ցուցահանդեսը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ղեկավարությամբ և Նիդերլանդների ԱԳՆ-ի զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) աջակցությամբ Հայաստանն այս տարի ցուցահանդեսում կներկայացվի միասնական մեկ տաղավարով: Երկիրը կներկայացնեն Volo, Altacode, E-Works, IU Networks, Technology and Science Dynamics, Web, Locator, Instigate և VTG Software ընկերությունները:

«Մենք ավանդաբար մասնակցում ենք Եվրոպայի այս խոշորագույն ցուցահանդեսին, սակայն այս տարին առանձնահատուկ է: Մենք մասնակցում ենք առանձնացված հայկական տաղավարով՝ Surprising Engineering և Why Armenia խորագրի ներքո», - ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

ԻՏՁՄ-ի հաղորդագրությունում նշված է, որ CeBIT ցուցահանդեսում ներկայացվում են թվային տեխնոլոգիաների ոլորտի վերջին լուծումները ՏՏ ոլորտի առաջատար մասնագետների և միջազգային ընկերությունների կողմից: Ցուցահանդեսը միջազգային արդյունավետ հարթակ է բարձր տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնելու, ինչպես նաև գործնական կապեր հաստատելու համար: Ցուցահանդեսին մասնակցում է գրեթե 4 հազար ընկերություն 70 երկրից և ավելի քան 300 հազար այցելու շուրջ 110 երկրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG