Մատչելիության հղումներ

Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հարազատները այսօր հավաքվել էին Շիրակի մարզի դատախազությունում։ Նրանք պահանջում էին Գյումրի հրավիրել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որպեսզի վերջինս պատասխանի իրենց հուզող հարցերին։

Հարազատներն ասում էին, թե 42 օր սպասել են և այլևս սպասելու տեղ չունեն։

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի առանձնասենյակում հավաքված հարազատներն ասում էին՝ կսպասեն այստեղ, մինչև գլխավոր դատախազը գա և իրենց բոլոր հարցերին պատասխանի։

Մոտ երկու ժամ անց, սակայն, նրանք դուրս եկան դատախազի սենյակից, ապա և՝ դատախազության շենքից, ասելով, որ եթե մինչև հինգշաբթի օրը ներառյալ գլխավոր դատախազը չգա Գյումրի և չտա իրենց հարցերի պատասխանները, արդեն ուրբաթ օրը ստիպված կլինեն բողոքի ցույցեր սկսել:

Սաթենիկ Կաղզվանցյան, Գյումրի

Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG