Մատչելիության հղումներ

Նախագահը ստորագրեց լրացումները շրջանառության հարկի օրենքում


Փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների բողոքի ակցիան նախագահականի դիմաց, Երևան, 29-ը հունվարի, 2015թ․

Փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների բողոքի ակցիան նախագահականի դիմաց, Երևան, 29-ը հունվարի, 2015թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ստորագրել է օրենքը, որով լրացումներ են կատարվել «Շրջանառության հարկի մասին» օրենքում, փոխանցում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Փետրվարի սկզբին Ազգային ժողովի ընդունած լրացումներով, հիշեցնենք, նախատեսվում է մինչև այս տարվա հուլիսի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց դրույթների կիրառումը, ըստ որոնց՝ շրջանառության հարկ վճարողները պարտավոր են փաստաթղթավորել ապրանքներ ձեռք բերելու գործարքները, և որոնք փոքր ու միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների բողոքի ակցիաների պատճառ դարձան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG