Մատչելիության հղումներ

Պենտագոնի ղեկավարը խոսում է Աֆղանստանից զորքերի դուրս բերումը հետաձգելու մասին


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Աշ Քարթեր

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Աշ Քարթեր

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Աշ Քարթերը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է քննարկել Աֆղանստանից զորքերի դուրսբերումը դանդաղեցնելու հարցը: Պենտագոնի նորանշանակ ղեկավարը այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Քաբուլում` Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:​

Ամերիկյան ուժերը դադարեցրել են իրենց հիմնական առաքելությունն Աֆղանստանում անցած տարվա դեկտեմբերին, սակայն փոքր թվով ամերիկացի զինծառայողները շարունակում են մնալ այդ երկրում` տեղի զինված ուժերին վերապատրաստելու և խորհրդատվություն տրամադրելու նպատակով:​

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա ծրագրում էր 2016-ի ընթացքում Աֆղանստանից դուրս բերել բոլոր ամերիկացի զինծառայողներին, սակայն Քաթերի խոսքով, Օբաման և Ղանին քննարկելու են այդ ծրագրերում հնարավոր փոփոխությունների կատարելու հարցը Աֆղանստանի նախագահի` մարտին Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG