Մատչելիության հղումներ

Տիգրան Պասկևիչյանը ներկայացրեց իր բանաստեղծությունների և էսսեների ժողովածուն


Այսօր տեղի ունեցավ գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի երկու գրքերի՝ բանաստեղծությունների և էսսեների ժողովածուների շնորհանդեսը: Գրողը ներկայացրեց իր «Ձնեմարդու ավետարանը» և «Դոն Կիխոտի օրագիրը» հավաքածուները:

«Ազատության» հետ զրույցում Պասկևիչյանը նշեց, որ հաճախ չի տպագրում իր աշխատանքները:

«Ընթերցողի պակաս չեմ զգացել: Կարծում եմ այսօրվա ընթերցողը տեքստի կարիք ունի: Պետք է նրան տեքստ մատուցել՝ կլինի չափածո, հրապարակախոսություն, գեղարվեստական արձակ, որևէ տեքստ, որը մարդը կարդում ու ընկալում է», - «Ազատության»-ը փոխանցեց Տիգրան Պասկևիչյանը:

Հեղինակը նշեց, որ ժողովածուներում փորձել է շեշտադրում անել անկեղծության վրա:

«Մենք պետք է ինքներս մեզ հետ անկեղծ լինենք, ինքներս մեզ չխաբենք, սնապարծ չլինենք: Սուտ չխոսենք ինքներս մեզ հետ խոսելիս: Երբեմն ապրում ենք ինչ-որ օդային ամրոցներում, հետո այդ ամրոցները փլվում են և շատ մեծ է լինում հիասթափությունը», - ասաց Տիգրան Պասկևիչյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG